Անդրադառնալով երկրում 30 տոկոս աղքատության ցուցանիշին՝ Արմեն Սարգսյանն ասել է. «Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է բարեգործությամբ լուծել հարցը: Հարցի լուծման ճանապարհը հստակ է` աշխատանք ունենալ և վարձատրվել այդ աշխատանքի համար, պահել իր արժանապատվությունը, դրանով դուրս գալ աղքատությունից: Եթե առաջադրվեմ և դառնամ ՀՀ նախագահ, իմ բոլոր ջանքերը ներդնելու եմ տնտեսությունը զարգացնելու, աշխատատեղեր ստեղծելու համար: Ներդրումներ ունենալն ինքնանպատակ չէ»:
Նախ՝ նոր Սահմանադրությամբ նախագահը նման լիազորություններ չունի։ Երկրորդ՝ քանի՞ տարի բացատրենք, որ կլինի՝ նոր աշխատատեղեր չստեղծեք։ Արդեն ավելի քան 20 տարի ՀՀԿ-ն դրանով է զբաղված։ Տնտեսական ինստիտուտների էվոլյուցիան ցույց է տալիս, որ ներկայիս տեխնոլոգիական զարգացումները պահանջում են ինքնազբաղվածություն, ՓՄՁ։ Մարդիկ իրենք պետք է աշխատատեղ ստեղծեն իրենց համար։ ՀՆԱ 70%-ն այդ ինստիտուտներում է ձևավորվում մեզանից ավելի լուրջ երկրներում։ Դրա համար տևական աճ կա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել