Հետաքրքիր է, երբ Նավալնին է քննադատում Պուտինին, կոռումպացված Ռուսաստանի իշխանություններին, Արևմուտքը հրճվում է, ողջունում, սատարում, հերոսացնում…
Երբ Սահակաշվիլին է քննադատում Պորոշենկոյին, կոռումպացված ուկրաինական իշխանություններին, նրանք լռում են, չեն ողջունում և չեն հերոսացնում…
Երբ Ռուսաստանում ձերբակալում են Նավալնիին, ապա, իհարկե, Պուտինը բռնապետ է, վատն է, քըխ է…
Երբ Ուկրաինայում քաղաքացիությունից զրկում են Սահակաշվիլիին, ձերբակալում, տնային կալանքի ենթարկում, Պորոշենկոն քըխ չէ, բռնապետ չէ, դեմոկրատ է, պուպուշ է, և տեսնելով նրան՝ գրկախառնվում են, բարեկամաբար թփթփացնում ուսերին…
Սա է քաղաքականությունը՝ ճղճիմ, զզվելի, երկերեսանի, և սա է երկակի ստանդարտները քաղաքական, միջպետական հարաբերություններում գերտերությունների փոխադարձ հարաբերություններում…
Միայն Արևմուտքը չէ, Ռուսաստանն էլ է, բնականաբար, նույնը իր շահերով, աշխարհաքաղաքական նկրտումներով…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել