Իրանում հոգևոր առաջնորդները միշտ էլ մեծ դերակատարություն են ունեցել, և պատահական չէ, որ Մահմուդ Ահմադի Նեջադն իր կառավարման տարիներին ստվերային և երբեմն երևացող պայքար էր սկսել հոգևոր առաջնորդի դեմ:

Երեկ լուր է տարածվում, որ Մահմուդ Ահմադի Նեջադը կալանավրվել է, շուտով այդ լուրը հերքվում է, լոկալ բնույթ կրող ցույցերը, մարդկանց հանգիստ վիճակը հանգեցնում է այն մտքին, որ կառավարությունն ամեն ինչ վերահսկում է, և ավելին՝ այս ցույցերն օգտագործում է նախկին նախագահի և հոգևոր առաջնորդի դիրքերն ավելի թուլացնելու համար:

Մեդալի մյուս կողմում Հայաստանն է: ՀՀ-ում ոգևորված են Իրանում տեղի ունեցող իրադարձություններով, բայց եթե նայենք դեպքերի ընթացքին ու կատարվողին, պարզ կդառնա, որ մենք իրականում ոչինչ էլ չգիտենք:

Իրանը տարածաշրջանում ամենափակ պետությունն է ու բոլոր խոսակցություններն ասեկոսեների կա՛մ ենթադրությունների մակարդակում են, կա՛մ իրանցի քարոզիչների տված կցկտուր տեղեկությունների հիման վրա:

Արտաքին քաղաքականությունից մի քիչ հասկացող մարդիկ կփաստեն, որ Իրանում տեղի ունեցող խժդժություններն ուղիղ վնաս կարող են հասցնել Հայաստանին: Հայաստանում, ինչպես միշտ, կան դավադրության տեսությունների կողմնակիցներ, ովքեր մեղադրում են, ում ասես, բայց կոնկրետ ոչինչ չկա ու չեն կարողանում ասել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել