Երկրորդ մտորումս: Առավոտվանից անընդհատ գրում են «Կյանք 1500000» տեսահոլովակի մասին: Նայեցի: Կարելի է քննարկել երկու հարթությունում՝ բովանդակային և տեխնիկական: 
Բովանդակային: Ու ի՞նչ: Ինչի՞ն ա ուղղված սա: Մեր հայերիս սրտաճմլելու՞: Ախր առանց դա էլ սրտաճմլված ենք, մեզ հաղթանակի երգեր են պետք: Արտաքին PR-ի համա՞ր - բա ինչո՞ւ հայերեն: Թե՞ մտածում ենք, որ շարքային ամերիկացին կթարգմանի ու կհասկանա:
Մեր «աստղերին"» ևս մեկ անգամ ցույց տալու և մեզ՝ «անտեղյակներիս» տեղեկացնելու, որ ՊանԱրմենիանի աստղային դեսանտը ազդեցիկ ա: Այս խնդիրը լուծված է, և դա ստացվել է:
Տեխնիկական: Հարց տեղյակ մարդկանց: Քանի՞ օրում է նկարվել և հատկապես մոնտաժվել այս տեսահոլովակը: Դժվա՞ր էր մարդկանց արտասանած «միլիոն ու կես»-ը նստացնել երգի բառերի վրա, որպեսզի ընկալման դիսսոնանս չառաջանա: Եթե մտածված էր, ապա պետք էր խորհրդակցել մասնագետների հետ, եթե՝ որ, լավ կլիներ մոնտաժնիկին տալ մի քիչ ավելի շատ փող ու ժամանակ:
Կարճ ասած՝ հերթական չստացված նախագիծը: Իսկ ռեժիսյորն ո՞վ ա, ի դեպ )))
Վերջ: Դնում եմ վերջակետ: Օրս ավարտվեց: Բարի գալուստ ապրիլի 25:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել