1915 ցեղասպանությունը եղել է և կմնա հայ ազգի ամենաողբալի իրադարձությունը, այն այլևս անջնջելի հետք է թողել մեզ վրա, սակայն երբ փոքր-ինչ հեռվից ես կարողանում նայել իրերին, ապա տեսնում ես, որ Եղեռնը մի ամոթալի էջ է հայ ազգի պատմության մեջ, այն պատճառով, որ իր գոյության հիմնական ժամանակաշրջանում լինելով աշխարհի հզորներից, ոչ միայն թույլ է տվել ինչ-որ քոչվոր ազգի իր հետ նման կերպ վարվել, այլև շարունակում է մի անտանելի գործընթաց, այն է՝ խնդրել օտարներին խղճալ իրեն՝ ճանաչելով Մեծ Եղեռնը, և արդարություն մուրալ նրանցից:

Հ.Գ.  Այնժամ երբ մարդականց գիտակցության և հիշողության մեջ դերզորները իրենց տեղը կսկսեն զիջել ձիրավներին, սումգայիթները՝ ղարաքիլիսաներին, մութ ու ցրտի տարիները՝ հերոսական հաղթանակի տարիներին, զոհվածները՝ անմահացածներին, այդժամ կարելի է ասել, որ Հայ ազգը վերստին հառնում է հազարամյա փլատակների տակից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել