Asekose.am-ը գրում է.
Asekose.am-ի բլից հարցերին պատասխանել է դերասան Սարգիս Գրիգորյանը:
- Ինչու՞ ենք շտապում և ու՞ր:
Շտապում ենք ամեն ինչ հասցնել և գնում ենք դեպի հրաշալի ապագա:
-Ի՞նչն է խանգարում հայ ժողովրդին և արդյո՞ք 2017թ-ն ինքնաբավ տարի էր ընդհանրապես:
Նախանձը, բամբասկոտությունը և «ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իր դարդին»: Մենք միասնական չենք: Այս տարին ինձ համար սովորական տարի էր՝ իր թերություններով և առավելություններով: Ակնհայտ հաջողությունն այն էր, որ պատերազմ չեղավ, ինչի համար շնորհակալ եմ:
-Ի՞նչը կհիշվի և ի՞նչն արագ կմոռացվի 2017թ-ից:
2017թ-ի ընթացքում մեծ պարտքերս վերջացրի, երևի թե դա կհիշվի: Բայց նորից կրկնվեմ՝ այս տարին հատուկ տարի չի եղել:
-2017թ-ին ստացած ամանորյա բազմաթիվ բացիկներից, մաղթանքներից ու կենացներից քանի՞սն իրականացան:
Ես միշտ 3 երազանք եմ պահում Նոր տարվա հետ կապված, և այս տարի բոլոր երեքն էլ իրականացել են:
-Եթե իմանայիք Ձեր հենց այս մաղթանքն իրականություն կդառնա…
Ուզում եմ, որ մեր ժողովուրդը լավ ապրի: