Asekose.am-ը գրում է.
Asekose.am-ի բլից հարցերին պատասխանել է ակրոբատ, երգչուհի և պարուհի Թինա Քեյը:
Կյանքի ամենամեծ ձեռքբերումն ու ձախողումը:
Իմ արվեստն ու իմ երկու երեխաներն իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումներն են:
Եթե հնարավորություն ունենայիք կյանքը նորից սկսելու, ապա ի՞նչըկփոխեիք:
Եթե Աստված կամենար, որ նորից ապրեի, հաստատ կանեի այն ամենն ինչ արել եմ, քանի որ ես ապրել և ապրում եմ շիտակ, պարզ ու ընկերներիս համար միշտ կլինեի առաջնային՝ինչպես եղել եմ:
Աշխատանքից դուրս ինչպե՞ս կբնութագրեք ինքներդ Ձեզ 3 բառով:
Բարի, անկեղծ ու ընկերներին դժվար պահին հասնող:
Ո՞րն է այն կարգախոսը, որով առաջնորդվում եք Ձեր կյանքում:
Կյանքդ ապրիր երգով ու ժպիտով և երբեք մի հանձնվիր:
Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել`կներես:
Վերջին անգամ ասել եմ կներես բալիկիս՝ Կամիլային:
Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել` սիրում եմ:
Կրկին բալիկիս:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։