Newmag.am-ը գրում է.

Նրանք Թուրքիայի ներքին քաղաքականության ակտիվ մասնակիցներ են, Էրդողանի կողմնակիցներ: Ու պատահական չէ, որ Էրդողանը մի քանի անգամ հայտարարել է, որ դատապարտում է ռուսաստանյան օկուպացիան ու կողմնակից է Ուկրաինայի տարածքային ամբողջականության:

Ըստ Carnegie-ի վերլուծաբանների, Էրդողանի նման հայտարարությունները մի քանի նպատակ ունեն: Նեոօսմանյան գաղափարախոսությունը Թուքիայում մոդայիկ է. այն հոգեհարազատ է և թուրք-ազգայնականների, և կառավարող իսլամիստների, և Ղրիմի թաթար-ակտիվիստների ծրագրերում: Չէ որ մինչև 18-րդ դարի վերջում Օսմանյան կայսրությունը, մի շարք տարածքների հետ մեկտեղ, ստիպված էր հրաժարվել նաև Ղրիմից: Ու միշտ թաքուն հույս էր փայփայում նորից իր ձեռքը գցել երբեմնի համեղ պատառները:

Թե Առաջին ու թե Երկրորդ Համաշխարհային պատերազմներին Թուրքիայի մասնակցությունն ուներ միայն մեկ նպատակ՝ իրագործել «Պան Թուրքիզմի» ծրագիրը: Եվ կանխատեսել կարելի էր, թե ինչ կկատարվեր, եթե պատերազմներում հաղթեին Թուրքիայի դաշնակիցները: Սակայն թե առաջին ու թե երկրորդ Համաշխարհային պատերազմներում Թուրքիան պարտվեց ու լռեց: Լռեց, մինչև ԽՍՀՄ-ը փլուզվեց: Հենց այդ ժամանակ էլ Անկարան նորից հիշեց իր երբեմնի երազանքը: Սակայն Ղրիմի հարցում այն ստացավ ոչ թե քաղաքական, այլ «կրթամշակութային» ձևակերպում:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել