Արդար, սկզբունքային, սրտացավ, մաքուր, անշահախնդիր ընդդիմադիրները երկրի, հասարակության աղն են: Եթե աղն անհամ է, անհամացել է, նույնիսկ դառնացել, ապա պետք է դուրս գցվի, պետք է նոր ընդդիմադիր ուժեր հայտնվեն, որոնք «Ճրագը չեն վառիլ և դնիլ գրուանի տակ, այլ ճրագակալի վէրա, և նա լոյս կտայ ամենին…»: Նրանք պետք է այնպես լուսավորեն, այնպես լույս և հույս տան մարդկանց, որ տեսնելով նրանց նվիրումն ու ազնվությունը, գնան նրանց հետևից՝ անմնացորդ ու անշեղ…
Իսկ մենք ունե՞նք նման ընդդիմադիրներ… Իհարկե, ոչ…
Նրանք լույսի, հույսի փոխարեն հիասթափություն, թույն, հայհոյանք և անեծք են սփռում ու նույնիսկ արյուն… Եվ, բնականաբար, հավատ և վստահություն չեն ներշնչում…
Մերոնք, չհաշված 1-2 բացառությունները, աղ չեն, անհամ ու անհոտ կիր են՝ հաճախ այրող, գաջ՝ քարացած, մեռած, արագ փրփրող միացություն և շուտ՝ պղպջակի նման ցնդող սոդա…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել