Ամեն անգամ, երբ ԵՄ-ի պահանջով ու համառ լոբբինգով հերթական օրենսդրական նախաձեռնությունն է ասպարեզ նետվում, մեր արևմտամետներն ու գրանտասուն ազդեցության գործակալները սկսում են ծաղրել մարդկանց, թե ամեն ինչի մեջ դավադրության տեսություն եք փնտրում, ու միայն ռուսական փտած քարոզչությունն է, որ ԵՄ-ի գործողությունները նույնականացնում է միասեռականության քարոզի հետ։ 

Մինչդեռ վերջին որ օրինագծին էլ նայես, որը մտնում է, Սվիտալսկու ասած, «տնային աշխատանք»-ի դասակարգման մեջ, անպայման մի պուճուրիկ տրոյական ձի ունի։ Սկզբում դա սահմանադրության տեքստում էր, երբ ամուսնության ու ընտանիք կազմելու մասին հոդվածում ամեն ինչ այնքան լղոզված էր, որ փաստացի ստացվում էր, որ ամուսնանալ ու ընտանիք կազմել կարող են նաև նույն սեռի ներկայացուցիչները, քանի որ չէր նշվում հստակ, որ դա միություն է կնոջ ու տղամարդու միջև։ Հետո դա շտկեցին (գոնե հայերեն տարբերակում), բայց պարզվեց, որ եվրոպացիներին հաճոյանալու համար օրենքում են լուսանցք թողել միասեռականների համար։ 

Հավանաբար շատերդ տեղյակ չեք, բայց ՀՀ օրենքի համաձայն՝ արտասահմանում կնքված ամուսնությունները, այդ թվում՝ ԵՄ-ում կնքվածները, ճանաչվում են նաև Հայաստանի Հանրապետության կողմից՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով։ Այսինքն, եթե միասեռական զույգ Հայաստանից մեկնի Ֆրանսիա, այնտեղ ամուսնանա ու վերադառնա Հայաստան ամուսնության վկայականով, ապա ՀՀ-ն պարտավոր է ճանաչել նրանց միությունն, ու ասենք՝ նույն ժառանգության հարցում գլխավոր ժառանգորդ դառնում է գեյ ամուսինը։ 

Նույնանման հնարք էլ ընտանեկան բռնության դեմ օրինագծում է կիրառվում, որտեղ ընտանիք ասվածի բնութագրի մեջ նշվում է, որ պարբերական սեռական կապ ունեցող զույգը, ըստ էության, ընտանիք է։ Ընդ որում՝ չի նշվում, որ այդ պարբերական սեռական կապը պետք է լինի տարբեր սեռի ներկայացուցիչների միջև։ 

Հիմա էլ մեր պանծալի կառավարությունը նոր օյինբազություն է ուզում առաջ քաշել ու անել դա առավելագույնս աննկատ։ Բանն այն է, որ պատրաստվում են լրամշակել 2003 թվականից գործող քրեական օրենսգիրքը։ Մասնավորապես՝ օրենսգրքի «Սահմանադրական իրավունքների եւ ազատությունների դեմ ուղղված հանցագործություններ» բաժնում ներառված խտրականության մասին հատվածը պլանավորվում են խստացնել ու քրեականացնել։ 

Տիկնայք ու պարոնայք ՀՀ քաղաքացիներ, ի գիտություն ընդունե՛ք, որ եթե այս օրենքն անցնի ԱԺ-ում, ապա ունենալու ենք հետևյալ պատկերը․ նախագծի 197 հոդվածում, որտեղ կիրառվում է «սեռական կողմնորոշում» եզրույթը եւ սահմանում է, որ խտրականությունը` մարդու իրավունքները, ազատություններն ու օրինական շահերն ուղղակի կամ անուղղակի խախտելը` կախված մասնավորապես սեռական կողմնորոշումից, պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը 80 ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:

Եթե խոսենք հանրամատչելի լեզվով, ապա ընդունվելու դեպքում այս օրենքով միասեռականները հնարավորություն են ստանալու մինչև 2 տարի ազատազրկում պահանջելու, եթե իրենց նկատմամբ խտրականություն իրականացվի։ Խտրականությունն էլ բավականին հեղհեղուկ հասկացողություն է ու կարող է ներառել ընդհուպ մինչև այն, որ ավանդական հայացքների տեր ՀՀ ինչ-որ քաղաքացի առանց բռնություն գործադրելու կամ էլ որևէ այլ գործող օրենք խախտելու, որևէ գործողություն թույլ տա միասեռականների հանդեպ, ենթադրենք՝ ասի, որ միասեռականությունն այլասերվածություն է ու զզվելի երևույթ է։ 

Այնպես որ, բարի գալուստ մեր գաղջ իրականություն, որտեղ հանուն գրանտների ու անսահման հեռու հորիզոնում թրթռացող առանց վիզայի ռեժիմի համար անգամ սեփական կառավարությունդ է հոմոսեքսուալիզմի լոբբինգ անում։ Կասկածից վեր է, որ այս տեմպերով արդեն մի քանի տարուց մենք քննարկելու ենք միասեռական զույգերին երեխաներ որդեգրելու իրավունք տրվող օրինագիծ։ Ամեն ինչ դեռ առջևում է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել