ՍԱՊԾ-ն շարունակում է անտեսել հասարակությանն ու շարունակում է իր որդեգրած ոչ պրոֆեսիոնալ գործելաոճը:
Տևական ժամանակ է, ինչ քննարկվում է, որ Սննդի անվտանգության պետական ծառայությունում պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում ոչ թե մասնագետները, այլ ՍԱՊԾ պետի ընկերները, բարեկամներն ու ծանոթները, և ահա նոր նշանակում, որը տեղավորվում է վերը նշված խճանկարում:

ՍԱՊԾ պետի նոր տեղակալն է նրա ընկերը, ով մինչև այժմ աշխատում էր նույն ծառայությունում որպես խորհրդական: Այսպես մենք շարունակելու ենք ունենալ ոչ պրոֆեսիոնալների միություն մի ոլորտում, որն ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել