Երեկ, հետևելով օրվա լրահոսին, մի շատ հետաքրքիր երևույթի հանդիպեցի.

Նախկին շարժման հետևորդները մեծ բավականություն էին ստանում նրանից, որ իրենց շարժումը ավելի ուժեղը դուրս եկավ ներկայինից և, որ այն հաղթեց Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը:
Հիշեցնեմ տվյալ անձանց, որ իրենց շարժումը, եթե անգամ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը, այնուամենայնիվ պարտվել է իշխանության հասնելու պայքարում:

Հ.Գ. Այնպիսի տպավորություն է, որ որոշ ընդդիմադիր շարժումների նպատակն էր ոչ թե հաղթել իշխանություններին, այլ հաղթել ներկա կամ անցյալ ընդդիմադիր շարժումներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել