Կարծում եմ՝ հարևան կոչված երկրի «հումանիստ» միապետի կողմից օրերս «համաներման միջոցով ազատություն ստացած» Ալ. Լապշինը որոշ ժամանակ անց իր մեջ ուժ կգտնի սեփական վերաբերմունքն արտահայտելու այն ամենի մասին, ինչն ադրբեջանական ագիտպրոպն իրեն հատուկ ձեռագրով փորձեց վերագրել ճաղերի հետևում հայտնված բլոգերին: Հակառակ դեպքում վերջինս կնմանվի «հաքքինազցի» Ֆատուլաևին և ապշերոնյան խանության այն քարոզիչներին, ովքեր, տարիներ առաջ «վաստակելով» պայմանական ազատություն, անվերադարձ կորցրին ճշմարտության աչքերին նայելու կարողությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել