Hetq.am-ը գրում է.

Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի երեխաներն ու ծնողներն այսօր բողոքի ակցիա իրականացրին կառավարության շենքի դիմաց: Նրանց պահանջը նույնն էր՝ չվերամիավորել դպրոցը Արտավազ գյուղի դպրոցի հետ: Երեխաները կառավարության շենքի դիմաց «Կրթության վրա գումար մի՛ խնայեք», «Գյուղը պետք է ունենա իր դպրոցը», «Խնդրում ենք վերանայել որոշումը» կոչերով պաստառներ էին պարզել:

«Մեր հարգարժան մարզպետի նախաձեռնությամբ դպրոցը որոշվել է միացվի: Մարզպետը չի բարեհաճել գա, հասնի դպրոց, տեսնի իր մարզում ինչ է կատարվում, գուցե իրար սպանու՞մ են: Գալիս է փոխմարզպետը, ասում է՝ դիմեք վերին ատյաններն, եկել ենք՝ դիմենք վերին ատյաններին»,-«Հետք»-ի հետ զրույցում նշեց երեխաներից մեկի ծնողը՝ Վարդուհի Խաչատրյանը:

Ծնողների փոխանցմամբ՝ գյուղի տնօրենն ու ուսուցիչներն արդեն ծանուցումներ են ստացել, որ դպրոցը փակվում է, և հոկտեմբերի 31-ից ազատվելու են աշխատանքից:

Բողոքի ակցիա իրականացնող ծնողներին մոտեցավ քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Կառավարության ներկայացուցիչը հավաքվածներին տեղեկացրեց, որ հարցը քննարկվում է, կրթության նախարարությունը գործադիր ներկայացնելու համար որոշման նախագիծ է պատրաստում, որով 6 ամսով սառեցվելու է օգոստոսի 24-ին ընդունված որոշումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել