Թվում է, թե այս լուսակարում բոցերի թիրախը պետք է լիներ կառատեիսների ամենախորհրդասեր ու խորհրդասերներից ամենակառատեիստ Գոռ Վարդանյանը, բայց արի ու տես, որ ոչ։ 

Փաստորեն, Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունու հայերենի իմացության մակարդակը 4-րդ դասարանի մակարդակի էլ չէ ու մարդը «Ձ-Ց» ուղղագրությանը ծանոթ չէ։ Չնայած ինչո՞ւ ենք զարմանում, ոնց դիզայն ա անում, նենց էլ գրում ա, էլի։ 

Image may contain: 6 people, people standing and suit

Հարգելի ՀՀ քաղաքապետարան, անհատույց մի խորհուրդ․ եթե որոշել եք, որ ձերոնք ֆեյսբուքներում պետք է ակտիվ լինեն ու գրառումներ կատարեն, ապա առաջարկում եմ գոնե ավագ պաշտոնյաների համար ընդհատակյա հայոց լեզվի կուրսեր կազմակերպել։ Եթե իհարկե չեք ուզում, որ եղած իմիջային բացթողումներին գումարվի նաև այն, որ ծույլիկները բարձր դիրքեր են զբաղեցնում ձեր հիմնարկում 

P.S. Կամ էլ էդքան տասովշիկներից, օգնականներից ու խորհրդականներից մեկին հանձնարարեք, որ սրբագրի ձերոնց մտքի գոհարները՝ մինչև հրապարակվելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել