Ղարաբաղյան խնդրից ու դրա կարգավորման ընթացքից պրիմիտիվ տեղեկացված մարդու համար Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի վերջին հայտարարությունը որևէ էմոցիա չի առաջացնում։ Պատճառն առավել քան պարզ է, այդ տեքստում չկա որևէ նոր բան, որ ասվեց կամ առաջարկվեց։ Տարիներ շարունակ հենց այդ տեքստն է եղել հայտարարությունների բովանդակությունը։ Մենք կարդացել ենք, արել հետևություններ ու շարունակել ապրել և աշխատել։
Այժմ մի դիլետանտ վերցրել է նորից հնչեցված հայտարարությունը, վերնագրում՝ «ՀՐԱՏԱՊ» հնչեղ բառը խծկել ու հրամցրել հանրությանը։ Իսկ հանրության դիլետանտների զգալի մաս կազմող մի խումբ հայ-հարայ է կապել, թե հեսա պատերազմ կսկսվի։ 
Ժողովուրդ, ի՞նչ հրատապ բան է տեղի ունեցել։ Ժողովուրդ, էդ որ քննադատում ու հայհոյում եք ում ասես, հեչ հայելու մեջ նայե՞լ եք։ Երբևէ մտածե՞լ եք, որ ախր սա ձեր թեման չէ, ախր այդ թեմայով դուք նույնիսկ մակերեսային տեղեկացվածություն չունեք։ Համոզմունք ունեմ, որ այսօր հայհոյողները 2014-ին դեռ կարդալ չէին սովորել, որովհետև ամերիկացի նախորդ համանախագահը այս նույն տեքստը դեռ 2014-ին էր հնչեցրել։

Հ.Գ. քնեք հանգիստ, որևէ նոր բան տեղի չի ունեցել։ Կարգավորման առաջկված այս քայլերը տարիների վաղեմություն ունեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել