Մարդիկ հավաքվում են ապրիլի 9-ին Նոր Հայաստանի կերտման համար, իսկ ո՞րն է այդ Նոր Հայաստանը, ո՞վ է նրանում ապրող մարդը, ինչպիսի՞ն է նա, ի՞նչ արժեքներ պետք է ունենա: Այս հարցերի պատասխանները ոչ միայն չկան, այլև անգամ այս հարցը դրված չէ ընդդիմադիր առաջնորդների առաջ:

Ցավն այն է, որ մեր քաղաքական գործիչները այդպես էլ չհասկացան, որ բարոյականությունը, ազնվությունն ու խղճմտանքը բանտարկված չեն Բաղրամյան 26 հասցեում. դրանք հարկավոր է սերմանել հանրության մեջ՝ սկսելով շարժման անդամներից:

Ինչ խոսք, ցանկալի է ապրել Նոր Հայաստանում, բայց ցավոք ապրիլի 9-ից Նոր Հայաստանում ապրելն ավելի անհավանական է և անիրատեսական, քան դեկտեմբերի 21-ին աշխարհի վերջի շուրջ պտտվող լուրերն էին:

Հ.Գ. Նոր պետության և նոր մշակույթի ստեղծումը կմնա որպես ուրվականատիպ երազանք, եթե նախապես որոշված չլինի նոր մարդու հարցը:
Հուլիոս Էվիոլա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել