Բոլորս էլ օրվա ընթացքում գոնե մի քանի անգամ լսում ենք «գործ չկա» արտահայտությունը: Ճիշտ է, աշխատատեղերի խնդիր կա, սակայն այնպես չէ, որ բոլոր չաշխատողները գործ չլինելու պատճառով են պարապ:

Օրինակ՝ ես երբեք չեմ կարող հասկանալ էն մարդկանց, ովքեր, բառիս բուն իմաստով, անգրագետ են, ժողովրդական լեզվով ասած՝ ա-ն բ-ից չեն տարբերում, չեն տիրապետում ոչ մի արհեստի ու դրա հետ մեկտեղ հրաժարվում են արտադրամասում աշխատելուց ու փնտրում են գրասենյակային աշխատանք (բնականաբար, նկատի չունեմ առողջական խնդիրների դեպքում): Կամ կան մարդիկ, որ եկել են հեռավոր մարզերից, այստեղ ապրում են տնակում՝ կենցաղային մինիմալ պայմանների բացակայության պայմաններում, բայց հրաժարվում են ընտանիքով տղափոխվել ինչ-որ ֆերմա՝ մեղմ ասած՝ բարենպաստ պայմաններում ապրելու և աշխատելու համար:

Վերը նշված դեպքերին անձամբ եմ ականատես եղել, ավելին՝ մեր հետ համագործակցող մի քանի տնտեսություններ փակվել են հենց աշխատողի բացակայության պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել