Վարչապետ Կարեն Կարապետյանի բարի ցանկությունների դիլխորաբուժիչ մատյանը վերջնականապես ի չիք է դարձնում խոստացված առաջընթացի արժանահավատ լինելու հանգամանքը: Գնանք փաստերով.
1. Բյուջետային միջոցների ավելացում՝ արհեստական կրճատումների եղանակով: Արդյունքում՝ գործազրկության աճ, աղքատության, արտագաղթի ծավալների ավելացում: Պարոն վարչապետ, նոր հիշեցի՞ք ուռճացված լինելու հանգամանքի մասին: 
2. Դպրոցների և, թույլ տվեք ձևակերպել այսպես, նաև համայնքների օպտիմալացումը՝ որպես հարմարվողական քաղաքականություն, այլ ոչ թե ճանապարհ դեպի զարգացում: 
3. Կրթական ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցների կրճատում: Պարոն վարչապետ, լսե՞լ եք, որ ամբողջ աշխարհում հակառակն է:
4. Նեխած համակարգում սուպերմոդեռնիստ գործիչ երևալու ձախողված փորձի աննպատակ շարունակում: Հայաստանը այն վիճակում չէ, որ մենեջմենթական տրյուկներով առաջընթաց ապահովես, պարոն վարչապետ: Քաղաքական համարձակություն է պետք, որը չունես, կախյալ ես:
5. Մարդն ասում է՝ 18000-ով կապրե՞ս, ասում ես՝ առաջարկ: Տեղերը խառնել ես, կարծես, պարոն վարչապետ:
6. Մարդկանց ասում ես՝ ներդրում բերեք: Որպեսի մարդը ներդրում բերի, դու նախ երկրիդ բրենդավորման խնդիր պիտի լուծես: Երբ պետությանը շան տեղ դնող չկա, մարդիկ ո՞նց ներդրում բերեն:

Ու էդպես շարունակ... Խիարը թարս է... թարս, պարոն վարչապետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել