Թուրք-գերմանական հարաբերությունների վատթարացման նոր փուլը, իրանա-թուրքական հարաբերությունների սրումն ու Իրաքյան Քուրդիստանի հնարավոր ռեֆերենդումը նոր բախումների հիմքեր են ստեղծում։

Առաջին հայացքից դա մեզ չի վերաբերում, բայց այդ հարցերը մեզ համար կենսական նշանակություն ունեն։ Հայաստանից ընդամենը 400 կիլոմետր այն կողմ նոր պետություն է ստեղծվում, մեր անմիջական հարևանների հարաբերությունները լարվում են, և կա 200 կիլոմետր այն կողմ թուրք-քրդական պատերազմ ու սիրիական չփակված հարց։

Տարածաշրջանի վերաձևավորումը մտնում է կիսաեզրափակիչ փուլ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել