Մի քանի տարի շարունակ, քանի դեռ Սիրիայի ամենահայաշատ քաղաքը շրջափակման մեջ էր, անընդհատ տեղադրում էի լուսանկարներ ու պարզապես գրում՝ Հալեպ... Որովհետեւ մեկնաբանություններն ավելորդ էին՝ ավերածություններ, տառապանքներ, անձնական ողբերգություն... Իսկ սա մի քանի օր առաջ՝ հուլիսի 5-ին արված լուսանկար է... Հայերը հավաքվել են Հալեպի հայկական թաղամասում վերաբացված սրճարանում... Ու էլի գրում եմ ՝ Հալեպ... Առանց մեկնաբանությունների... Գիտեի, որ այսպիսի Հալեպ էլ կգրեմ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել