Սիրիայի Հալեպ քաղաքում բախումներ են տեղի ունեցել կառավարական զորքերի և քրդական ուժերի միջև։ Կան զոհեր։ Տեղեկություններ են տարածվում Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե թաղամասերից խաղաղ բնակիչների փախչելու մասին։
«Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապ է պահպանվում տեղի իշխանությունների և հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: Զոհվածների շրջանում Հայաստանի քաղաքացիների առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան»,-հայտնում են նախարարությունից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



