Սա շատ սուբյեկտիվ կարծիք ա: Ամեն տարի տարբեր դպրոցներից բուհեր ընդունվելու համար պարապող աշակերտներ եմ ունենում: Ըստ նրանց ցույց տված արդյունքների՝ կազմել եմ այս ցուցակը:
1. «Ֆիզմաթ» դպրոց: Իմ դպրոցն անվիճելի առաջատար ա ոչ միայն օլիմպիական մեդալներով, այլ նաև բուհերի ընդունելության քննությունների արդյունքներով:
2. Պոլիտեխնիկի վարժարան: Ստեղ դասավանդող բազմաթիվ բարձր պրոֆեսիոնալիզմով անձանց աշխատանքն իր արտացոլումն ա գտնում նաև նրանց աշակերտների արդյունքներում:
3. «Քվանտ»: Մեր կրթական միջավայրում լուրջ ձեռագիր ունեցող դպրոց: 
4. «ԱՅԲ»: Էս դպրոցը կարողացավ շատ արագ իր ուրույն տեղն ունենալ: Առանձնանում ա երեխեքի անկաշկանդ մտածելակերպով ու բարձրակարգ ուսուցիչներով:
5. 3-րդ դպրոց: Սովետի տարիներին շատ հայտնի ուսուցիչ կար՝ Դաղբաշյանը, որի սաները լրջագույն արդյունքների էին հասնում: Էսօր էս ավագ դպրոցն առանձնանում ա իր կարգ ու կանոնով:
6. 114 ավագ դպրոց: Ժամանակին հայտնի Ալավերդյանի անգլիականը: Ստեղից շատ երեխեք չեմ ունեցել, բայց լավ արդյունքներ են գրանցել:
7. «Հերացի» ավագ դպրոց: Ապագա բժիշկներին շատ հարմար միջավայր ա:
8. «Շիրակացու ճեմարան»։ Ճիշտ ա, 10-15 տարի առաջ խոսք ասող դպրոց էր, բայց էսօր էլ լավ երեխեք ունեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել