Ակնհայտ է, որ «Սասնա ծռեր»-ի գործով դատավարությունն այսպես երկար շարունակվել չի կարող։ Նկատի ունենք աննախադեպ աժիոտաժը։ Պարզ է, որ ծռերն ունեն համակիրներ, որոնց թիվը, ճիշտ է, նվազել է, սակայն դեռ կա (հեչ որ չէ, հարազատները հերիք են): Սակայն ակնհայտ է, որ ինչ-որ շրջանակի ձեռք է տալիս, որ նիստերը տեղի չունենան բաց։ Այլապես ինչի համար են այս թատերական ներկայացումները, երբ դատը դեռ չսկսած՝ դատական նիստերի դահլիճում ծեծկռտուք ու ղալմաղալ է սկսվում։ Վերջերս հիմնվելով բոլոր փաստերի վրա՝ ոստիկանությունը ներկայացրել էր եղելություններ, որտեղ նշել էր, որ փաստերի հիման վրա եթե ամեն ինչ անցնի ըստ տրամաբանության, ապա ծռերից շատ մարդիկ պետք է դատվեն նաև մարդ սպանելու համար, որովհետև չմոռանանք, որ ոստիկաններ են մահացել նաև։ Թվով երեք հոգի։ Իսկ թե ինչ պայմաններում են մահացել, դա արդեն կպարզի դատավարությունը։ Հրապարակային կերպով եթե գնա դատավարությունը, ծռերը հայտնվելու են անհարմար դրության մեջ և հետևաբար չեն ուզի, որ հանրությունը տեսնի, որ իր փրկիչները «обложаться» են լինում։ Այնպես որ, պետք չէ դեռ ոչինչ չսկսած մեղադրել ռեժիմին ու իշխանություններին հերոս տղերքին փուռը տալու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել