Երբ տեսնում ես՝ ինչպես են ՌԴ բնակվողներից շատերը իրենց կյանքին իմաստ տալիս հետևյալ ապապետական լոզունգով. «Ռուսը չլինի, հայը կորած է, հետևաբար մենք ՌԴ-ին աջակցելով աջակցում ենք ՀՀ-ի չկորչելուն»:
Կամ երբ իրեն ի ծնե փախստական համարողն իր ապրուստը վաստակելու համար, բացի տեղի եվրոպական իշխանություններին իր Հայաստանի մասին փնովելուց, չի դադարում նաև սոցցանցերում ամեն մի երկրից հեռացողի ոգեշնչել, թե փրկվեցիր այդ դժոխային Հայաստանից, այն կարծիքին ես հանգում, որ մեր սփյուռքը, լինելով քանակով գերակշռող, քան ՀՀ-ում բնակվողները, քարոզչական տեսակետից մեծամասամբ վտանգավոր է վերջիններիս համար պետական աշխահայացք ձևավորելու հարցում:
ՀԳ․ Շեշտում եմ` միայն քարոզչության ոլորտում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել