Սուպերմոդել Նաոմի Քեմփբելն իր ինսթագրամյան էջում հրապարակել է տեսնյութ, որում ցուցադրում է բարեկազմ մարմինը, և թե ինչպես է տանը յոգայով զբաղվում: Քեմփբելը հոգ է տանում իր առողջության մասին, նա հիացնում է իր ճկունությամբ: Հոլովակում 47-ամյա մոդելը «կանգնում է» ձեռքերի վրա, պահում հավասարակշռությունը: Հետո թեքում է մեջքը՝ ոտքերով սահելով պատի վրայով, սև լողազգեստով ցուցադրում է իր բարակ իրանը: Ու թեև Նաոմին հրաշալի է յոգայով զբաղվում, նշում է, որ սպորտդահլիճում մարզվելն իր համար չէ. «Ինձ դուր են գալիս յոգան և պիլատեսը, և ես դա անում եմ՝ երբ կարող եմ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել