...Եթե Միկոյանը վրացի լիներ, անմիջապես ցախավելով կմաքրեր իր շրջապատի մարդկային ստվերները ու ինքը կթագավորեր, ինչպես արեց Ստալինը, և ինչպես կամեցավ անել Բերիան, բայց Միկոյանը հայի զավակ է, սովոր միայն իշխվելու և բնավ իշխելու, կոտորվելու ու բնավ կոտորելու։
Մեկ կողմից այս, մյուս կողմից նա՝ որպես գործի մարդ, սովորել էր միայն վերից իջած հրամանները կատարել և բնավ հրամայել։ Քառասունինը թվականին Ստալինն ասաց՝ գնա, հիսուն հազար հայ ընտանիք տեղահանիր Սիբիր։ Գնաց, տեղահանեց։ Երեսունյոթ թվին ասաց՝ գնա, հայերին լցրու բանտերը, պատրաստիր, որ ես կոտորեմ։ Միկոյանը հայ ազգի վիզը ճկեց, Ստալինը հարվածեց։
Միկոյանը Կուբան կոմունիստ դարձրեց։ Եվ որ երկրում, որ պետք է խլրտում բարձրացնել, Միկոյանին են ուղարկում։
Լեռ Կամսար, 1964թ․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել