Գրեթե բոլորն են կարծես բարձրաձայնում անարդարության պակասի կամ դրա բացակայության մասին, մինչդեռ գրեթե բոլորն էլ ապրում են անարդար.
-Ուսանողությունը բողոքում է բուհերում տիրող անարդարությունից, մինչդեռ նրանց ձեռնտու չէ արդարության հաստատումը, քանի որ այս դեպքում իրենք դուրս կմնան նույն այդ բուհերից:
-Դասախոսներին ձեռնտու չէ արդարության հաստատումը, քանի որ այդ կերպ իրենք չեն վաստակի անհրաժեշտ գումարը՝ գոյատևելու կամ բարեկեցիկ կյանք վարելու համար:
-Բժիշկներին ձեռնտու չէ նույն պատճառով
-Դատավորներին ձեռնտու չէ, որովհետև…
-Խանութպանին ձեռնտու չէ, որովհետև…
-Արտադրողին ձեռնտու չէ, որովհետև…
Շատ քչերն են, ովքեր իրենց աշխարհայացքից ելնելով փորձում են այլ կերպ ապրել:

Նման պայմաններում ցանկացած քաղաքական շարժում, որի գլխավոր նպատակն է հաստատել արդարություն, չի կարող նման մարդկանց, ովքեր ոչ միայն իրենց չեն վտանգի արդարության համար, այլև օգտվում են անարդարության պտուղներից, ներքաշել շարժման մեջ, և վերջինս ի սկզբանե դատապարտված է: Արդարության հաստատման գաղափարը այն գաղափարը չէ, ինչը ոչ միայն կկարողանա համախմբել, այլև ստիպել ողջ հասարակությանը ձգտել ապրել արդար, ինչը պարտադիր պայման է հաջողության հասնելու համար:

Հ.Գ. «Որպեսզի հասնես նպատակիդ, քո առաջ պետք է դնես ավելի բարձր նպատակ»: - Ռալֆ Էմերսոն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել