Картинки по запросу царизмՀայերը ամբողջովին նվիրված էին Ռուսաստանին, սակայն Ցարիզմի երկդիմի քաղաքականությունը հիասթափություն էր առաջացնում ազատության կարոտ հայ ժողովրդի մեջ: Հայկական կոտորածների ժամանակ ցարական դիվանագիտության ամբողջ ուշադրությունը ուղղված էր Հեռավոր Արևելքի վրա: Դրա համար էլ նրանք հայերի պատճառով չէին ցանկանում միջամտել Թուրքիայի գործերին: Դեռ ավելին` ռուսական դիվանագիտությունը սուլթանի հայաջինջ քաղաքականության դեմ բարձրացող շարժումը որակեց որպես «Միջազգային հեղափոխության մի մաս, որը պետք է ճնշել հենց սկզբում»: Ցարիզմը ձգտում էր Արևմտյան Հայաստանը գրավել, սակայն վտանգ էր զգում, որ հայկական շարժումները կտարածվեն Անդրկովկասի ռուսական տիրակալության շրջաններում: Դրանով է բացատրվում Լոբանով Ռոստովսկու լկտի արտահայտությունը «Մենք ուզում ենք Հայաստանն առանց հայերի»:

Հայ ժողովրդի պատմություն, 6-րդ հատոր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել