Картинки по запросу տարոն մարգարյանՄենք, ինչքան էլ խոսենք անհրաժեշտությունից, որ կարիք կա միջոցներ տնտեսելու ու ավելի արդյունավետ կառավարման անցնելու, միևնույն է, մեզանում, մեր հանրության մեջ հատկապես մարդիկ ու պաշտոնյաներ կան, որոնք իրենց հոգեկերտվածքով պրովինցիալ ու քաղքենի վարք ու բարքի վառ դրսևորում են ու այսպիսի մարդկանց ինչքան ուզում ես բարեկրթություն ու ցիվիլ մոտեցումներ բացատրի, միևնույն է, ինչ-որ պահի նրանք դա մոռանալու են, որովհետև ամբողջ կյանքում ցոփ ու շվայտ կյանք են տեսել։ Դրանից հրաժարվելը ինքնասպանութան պես մի բան է ու ինչ-որ տեղ երևի թե իրենց էլ մեղադրելու չէ, քանի որ ինչ տեսել են, այն էլ սովորել են։

Հիմա՝ ըստ էության։ Երևանի քաղաքապետարանը, ի հեճուկս Կառավարության ղեկավարի հայտարարությունների, որ պետք է միջոցներ տնտեսել երկրի կառավարման որակը բարձրացնելու համար, 300 հազար դրամանոց բազկաթոռներ է առնում առաջատար պաշտոնյաների համար, միլիոնավոր դրամներ է հատկացնում ընտիր կահույքի ու կահավորման այլ պարագաների վրա, դե իսկ ծառայողական մեքենաների համար նախատեսված գումարներն, առհասարակ, անցնում են 70 միլիոնը, ինչը ցույց է տալիս, որ ինչքան էլ խոսվի տնտեսումից, միևնույն է, ոչինչ չի կարող փոխվել, քանի դեռ մարդկանց գլխում արմատացած է պրովինցիալությունը։ Ընդ որում՝ Տարոն Մարգարյանին մեկ անգամ չէ, որ քննադատել են սրա համար։ Այսինքն՝ տրամաբանությունը հուշում է, որ մարդը պիտի դասեր քաղած լինի նախորդ սխալներից ու փորձեր գոնե արտաքուստ շտկել իրավիճակը։ Սակայն երևի թե մանավանդ Երևանի ավագանու ընտրություններում ստանալով այդքան պատկառելի ձայներ (71%)՝ նա, ժողովրդական լեզվով ասած, «արխային» է ընկել ու շարունակում է «արդյունավետ կառավարել քաղաքը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել