1. Ռաբիս լսող ու միշտ Ռազմիկին պաշտողը հիմա ասում է՝ Ռազմիկն ո՞վ եղավ, որ վաստակավոր արտիստի կոչում ստանա: (Իրականում ճիշտ ես, հարգելիս, բայց ներսումդ արտահայտվիր, չէ՞ որ քո պաշտելին է):

2. Հայաստանում վաստակավոր դառնում են շատ անգամ ոչ թե հայրենիքին ու ժողովրդին մատուցած ծառայության, որքան ՀՀԿ-ին գովերգելու և վերջինիս նախընտրական արշավին մասնակցելու համար:

3. Հայաստանում անտեսված է մտավորականն, ով գլուխը կախ ազգանվեր գործ է անում, և գնահատվում է նա, ով մտավորականի իմիտացիա է ստեղծում՝ ապրելով հաճախորդավճարի վրա:

Իսկ ի՞նչ ենք ակնկալում այն դեպքում, երբ դեռ ունակ չենք տարբերել անգամ իրական մտավորականին ու արտիստին կեղծ մտավոռականից (հազար կներեք տառասխալի համար):

Տարրական քաղաքացիական վարքի, կենցաղավարության և կուլտուրայի խնդիր ունենք լուծելու առհասարակ՝ որպես հիմք ավելի լայն քայլեր անելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել