Картинки по запросу կարեն կարապետյանՆախորդ տարվա սեպտեմբերին ձևավորված գործադիր մարմինը, չնայած կարճ ժամանակահատվածին, գնաց մի շարք փոփոխությունների, որոնք հիմք ստեղծեցին հետագա զարգացումների համար:

Այդպիսի քայլերից կարելի է առանձնացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցումը, ինչի արդյունքում ջերմոցային տնտեսությունները և վերամշակող արդյունաբերությունը զարգացման նոր լիցքեր ստացան: Վերջիններիս համար պետությունը սահմանել էր նաև արտոնյալ սակագներ:

Դրական փոփոխություններ նկատվեցին նաև պետական ոլորտի ծախսերի կրճատման ուղղությամբ: Կրճատվեցին մի շարք կառավարչական հիմնարկներ և ծրագրերի իրականացման գրասենյակներ։

Պետությունը որդեգրեց նաև ներդրումների ավելացման նոր քաղաքականություն, ինչի արդյունքում հավաքագրվեցին մի քանի միլիարդի հասնող ներդրումային ծրագրեր:

Իրականացրած գործողությունների արդյունքում Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակի տնտեսական ակտիվությունը կազմեց 6,5 տոկոս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել