Image result for налбандян лавров мамедъяровԵրեկ՝ ապրիլի 28-ին, տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը մի քանի եզրակացությունների առիթ է տվել։ Հանդիպումը, ինչպես գիտենք, նախաձեռնել էր ռուսական կողմն, ու դա միտված էր ԼՂՀ հարցում բանակցությունների բեկում մտցնելու նկատակով։ Իհարկե, այսօրվա դրությամբ, քանի որ բանակցություններ Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկային, յուրաքանչյուր նմանատիպ հանդիպում կարող է բազմաթիվ քննարկումների առիթ դառնալ։ Պարզ է, որ բանակցությունները, եթե, իհարկե, առարկայական որևէ բան քննարկվել է, տեղի են ունենում կուլիսներում, ու ինֆորմացիան շատ չէ, սակայն այս հանդիպումը որոշ հարցերի պատասխաններ, այնուամենայնիվ, տվեց։ Ապրիլյան դեպքերից հետո հայկական կողմը հայտարարեց, որ անիմաստ է համարում Ադրբեջանի հետ բանակցությունները, քանի որ վերջինս պատերազմ է սանձազերծել ու փորձել է հարցը լուծել ռազմական ճանապարհով։ Ապրիլյան պատերազմից հետո շատ արագ երկու հանդիպում կայացավ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահնեի միջև՝ առաջինը՝ Վիեննայում, երկրորդը՝ Սանկտ-Պետերբուրգում։ Վիեննայի հանդիպումը նախաձեռնել էր ԵԱՀԿ Մինսկի ԱՄՆ նախագահությունը՝ պետքարտուղար Ջոն Քերիի գլխավորությամբ, իսկ Սանկտ-Պետերբուրգում նախաձեռնողը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էր։ Այդ հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել որոշ պայմանավորվածություններ, որոնք այդպես էլ մինչև հիմա չեն կատարվել։ Խոսքը մշտադիտարկման գործիքների տեղադրումն է, որը թույլ կտար որոշել, թե որ կողմն է կրակ բացել սահմանին, ու ով է հրահրում իրավիճակի սրացում։ Ադրբեջանը պարտավորվեց դրանք իրականացնել, սակայն վերադառնալուն պես դրժեց դրանք, որից հետո հայկական կողմը արդեն հայտարարեց, որ որևէ բանակցություն այդ երկրի հետ անիմաստ է։ Հիմա, փաստորեն, Մոսկվայում Ադրբեջանը նորից պարտավորվել է մշտադիտարկման սարքեր տեղադրել, ու ճիշտ է, հայկական կողմը հայտարարել էր, որ բանակցություններն անիմաստ է Ադրբեջանի հետ, սակայն Մոսկվա Նալբանդյանը, այնուամենայնիվ, գնացել է։ Հիմա եթե ստացվի այնպես, որ ադրբեջանցիները նորից տարբեր պատճառներով լղոզեն պայմանավորվածությունները, ապա ստացվում է, որ հայկական կողմը տակտիկական սխալ թույլ տված կլինի։ Իսկ եթե իրականանան պայմանավորվածությունները, ապա դա արդեն լուրջ առավելություն կտա հայկական կողմին։ Մնում է սպասել և հուսալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել