Image result for խոստում«Խոստում» ֆիլմն իմ սպասելիքներից առավել էր: Գոյատևման պայքարը լիքը դրսևորումներ կարող է ունենալ: Լուռ հնազանդություն մտրակին ու մահակին, մինչև նպատակային հանգրվան հասնելը կամ հանգրվանին հասնելու ճանապարհին պայքար: Նայած ներսումդ ով ու ինչքան է նստած: «Խոստում» ֆիլմում էս բոլոր տեսակները կային: Կար նաև սեր, որն էլ իր հերթին պայքարի ու գոյատևման ինչ-որ ուղի է: Ֆիլմն իր գաղափարական ու էդ գաղափարը տեղ հասցնելու մատչելիությամբ չէր զիջում «Շինդլերի ցուցակին»:
Քրքորյանն անգամ մահվանից հետո շարունակում է մեծ հայ մնալ: Ճոռոմ բան չեմ ասի, բայց եթե ուրիշ ոչինչ արած չլիներ հայության համար, միայն էս ֆիլմը բավական էր իրեն ամբողջապես մերը ընկալելու համար:
Հ.Գ. Երբ հայերեն երկուսը աշխարհի որեւէ մասում հանդիպեն, անոնք մի Նոր Հայաստան կստեղծեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել