ԻՀՊԿ վետերաններից Ալլահ Քարամը խիստ քննադատության է ենթարկել Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանիի՝ տարածաշրջանային քաղաքականությունը՝ նշելով, որ «Ռոհանին այնպես արեց, որ Էրդողանն ամեն օր հարձակվում է Իրանի վրա»: Նրա քննադատությունից զերծ չի մնացել նաև արտգործնախարար Զարիֆը՝ այդ համատեսքստում նշելով, որ սխալ արտաքին քաղաքականության հետևանքով Իրանը հեռացավ Եվրոպայից ու հարևաններից:

Картинки по запросу Հասան Ռոհանի

Պետք է նշել, որ Հասան Ռոհանին 2014 թ.՝ 18 տարվա ընդմիջումից հետո, որպես Իրանի նախագահ այցելեց Թուրքիա: 1996թ. Հաշեմի Ռաֆսանջանիի այցից հետո դա Իրանի նախագահի առաջին այցն էր Անկարա: Անցած տարիներին թե՛ Մոհամմադ Խաթամիի և թե՛ Մահմուդ Ահմադինեժադի՝ Թուրքիա նախատեսված այցերը տարբեր պատճառներով չեղյալ են հայտարարվել:
Ըստ ամենայնի՝ նախկին ԻՀՊԿ-ականը Ռոհանիի կառավարությունից ակնկալում էր Էրդողանի հարձակումների նկատմամբ ավելի կոշտ արձագանք։ Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ, ի տարբերություն Ահմադինեժադի կառավարության, Իրանի գործող իշխանությունները, հատկապես զինվորականները, Թուրքիայի, Ադրբեջանի, Սաուդյան Արաբիայի հակաիրանական գործողություններին բավականաչափ մեղմ արձագանք են տալիս, ինչն ամբողջությամբ համահունչ է Հասան Ռոհանի արտաքին քաղաքականության հայեցակարգին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել