Картинки по запросу շինարարության ոլորտՎերջին տարիներին արձանագրված նվազումը շինարարության ոլորտում շարունակվել է նաև 2016 թվականին՝ նախորդ տարվա նկատմամբ նվազելով 7.6%-ով: Շինարարության ծավալների նվազման պատճառ են հանդիսացել հիմնականում կազմակերպությունների, պետբյուջեի և բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալների, համապատասխանաբար, 12%, 26.9% և 7.8% նվազումները: Դրական է նպաստել միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալների 52.4% աճը:

2016 թվականի առաջին յոթ ամիսներին տնտեսությունում իրականացված շինարարության ծավալում խոշոր մասնաբաժին են ունեցել հետևյալ գործունեության տեսակներով իրականացված շինարարության ծավալները.
անշարժ գույք` 26%, տրանսպորտի՝ 12.6%, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 11.6% և մշակույթ, զվարճություններ հանգիստ` 8.1%:

Ըստ էության` կանխատեսվում է շինարարության ճյուղի նվազման միտումների դանդաղում և կայունացում: 2017 թվականին շինարարության ծավալները կպահպանվեն նույն մակարդակում, ինչը հիմնականում կուղեկցվի պետաբյուջեի միջոցների հաշվին իրականացվելիք շինարարության ծավալների կրճատմամբ և մասնավոր ներդրումների աճով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել