Սամվել Բաբայանը կմնա կալանքի տակBarometer.am-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանը այսօր մերժեց ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանքի վերաբերյալ բողոքը: Նա կմնա կալանքի տակ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը։

Նշենք, որ Սամվել Բաբայանը որոշման հրապարակմանը ներկա չի եղել:

Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Սամվել Բաբայանը կալանավարվել էր մարտի 24-ին: Նա ձերբակալվել է մարտի 22-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել