Картинки по запросу էդմոն մարուքյանՍիրելի հայրենակիցներ,

Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել «ԵԼՔ» դաշինքի այն բոլոր ընտրողներին, ովքեր իրենց քվեն վստահել են մեզ՝ գնահատելով նախորդ 5 տարիների ընթացքում կատարված աշխատանքը, ցանկանալով ավելացնել մեր տեսակը Ազգային ժողովում, հավատալով փոփոխությունների հնարավորությանը, չընկրկելով ճնշումների և սպառնալիքների առաջ, չվաճառելով իրենց մեկ ձայնը և իրենց երեխաների ապագան։

Անձամբ իմ և «ԵԼՔ» դաշինքի ապագա խմբակցության անունից, վստահեցնում եմ, որ մենք խորապես գիտակցում ենք մեզ վրա դրված պատասխանատվության աստիճանը, ԱԺ-ում ՀՀ քաղաքացու լավագույն շահերը ներկայացնելու և դրանց իրացման համար պայքարելու մեր առաքելությունը։

Խոստանում ենք լինել հաշվետու և հասանելի ՀՀ քաղաքացու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել