Մինչև ընդամենը վերջերս մեր իրականության մեջ ընտրություններից հետո մրցակից ուժերի կողմից հաղթողին շնորհավորելը համարվում էր արևմտյան ընտրական մշակույթ։ 2017թ. խորհրդարանական ընտրությունները կարծես թե կոտրում են այդ կարծրատիպը։ Այն նաև դառնում է մեր քաղաքական իրականության մաս։ Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունից հետո ընտրական գործընթացներին մասնակցած քաղաքական ուժերն ընդունել են արդյունքները։ Սա բարձր ժողովրդավարության, բոլոր քաղաքական ուժերին ազատ գործելու ու ինքնաարտահայտվելու ցուցիչ է։Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/avagyankaren/posts/1412404015499910?notif_t=close_friend_activity¬if_id=1491287190849746
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



