Պարոն Սարգսյան, ես՝ ՀՀ քաղաքացի Գաբրիելյան Վիլենս, չեմ ընտրել Ձեզ 2008թ. և 2013թ. որպես ՀՀ նախագահ, նույնպես, ոնց որ Րաֆֆի Հովհանիսյանին չեմ ընտրել ՀՀ նախագահ 2013թ.: Եվ այսօր, ես չեմ կարողանում կողմնորոշվել, թե ով է ձեզանից մեր հայրենակիցների ավելի շատ վստահության քվե ստացել: Վերջերս իմացա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է ապրիլի 9-ին իր երդմնակալության արարողությունը անցկացնել Հանրապետության Հրապարակում, որպեսզի ի ցույց դնի իր ընտրողների կամքն ու վճռականությունը, որ ապացուցի, որ Դուք կեղծել եք ընտրություները, և ժողովրդի կողմից ընտրավածն ինքն է: Իսկ Դուք Ձեր երդմնակալության արարողությունը պատրաստվում եք անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, երկմտում եմ, թե ում ճանաչեմ և ընդունեմ Հայաստանի Հանրապետության նախագահ, և ինձ և իմ նման մոլորված քաղաքացիներին Ձեր օգնությունն է անհրաժեշտ: Ուստի, կոչ եմ անում Ձեզ Ձեր երդմնակալության արարողությունը անցկացնել Ձեզ վստահության քվե տված մեր հայրենակիցների առջև, նույն օրը՝ ապրիլի 9-ին և նույն ժամին, որին դա պատրաստվում է անել Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց Ազատության հրապարակում, որ մենք՝ ՀՀ մոլորված քաղաքացիներս, հստակ վիզուալ պատկեր ունենանք, թե ով է ձեզանից մեր Ժողովրդի ընտրյալը:

ՀՀ քաղաքացի Վիլեն Գաբրիելյան

Հ.Գ. ;)

Նավակ Ճոճողը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել