Կեցցե՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու, մի Հայաստան, որտեղ մարդիկ 10000 դրամով չեն վաճառվի, այլ կլինի ազատ մտածելակերպի, ազատ ընտրության տեր մարդկանց երկիր: Վստահ եմ՝ գալու է այդ օրը, երբ ՀՀ քաղաքացին գիտակցի իր կարևորությունն այս երկրում ու իր հայրենիքում: Քանզի, թեպետ քիչ թվով, բայց, այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնց համար բարոյականությունն ու մարդկային գիտակցության բարձր արժեքները չեն խարխլվել ու նրանք դաստիարակում են իրենց նման զավակների՝ արդարության մարտիկների, որոնք հայրենիքի ու պետությայն գաղափարն առաջնային են համարում, այլ ոչ թե մեկ օրվա վայելքի և սեփական շահից ելնելով իրենց մարդկային արժանապատվությունն ու հոգին դնում վաճառքի...Ես հպարտ եմ, որ ծնվել եմ ու դաստիարակվել այնպիսի մի ընտանիքում, որտեղ բարձրագույն արժեք են խիղճը, արդարամատությունն ու մարդկային արժանիքները: Ես շարունակելու եմ նույն կերպ իմ զավակներին փոխանցել այդ ամենը, և գալիք սերնդի Հայաստանում այդժամ ավելի քիչ կլինեն ներկայիս այսպիսի բարքերի տեր մարդիկ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Armenmkheyan/posts/10213014272695584?notif_t=close_friend_activity¬if_id=1491205273039643
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



