Ընտրությունս կատարեցի: Պիտի գնալ ու մի քայլ անել էն Հայաստանի համար, որ ուզում եք տեսնել: Այլապես Օպերայի հայաթը գոռալով երկիր չի սարքվելու: Որովհետև Օպերայի հայաթում գոռացած «Միացումը» մի քանի տարի հետո դառնում ա «Բարիդրացիություն» ու «Ուտեմ մռութդ»:
Ընտրությունները նորմալ, բնականոն անցնում էին:
ՕՐՕ դաշինքի բարձրաձայնած սև գծերը բոլոր քվեաթերթիկների վրա կային: Դրանք թերթիկները ճիշտ կտրելու համար են: Տեսախցիկ կար, ոստիկան կար, թեքահարթակ կար, մարդկային հոծ զանգված կար: Ինչքան էլ զարմանալի է, տեղամասի բակում ոչ ոք չկար:
Էսօր ապրիլի 2-ն ա: Գիտակցումը, ինձ թվում ա, այլ ա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել