Картинки по запросу վարդերի ջերմատնայինՀՀ տնտեսությունը ծանր վիճակից դուրս բերելու համար անհրաժեշտ են ներդրումներ տարբեր ոլորտներում: Ներդրումային ծրագրերը իրականացնելիս պետք է հաշվի առնել նաև, թե ինչ արդյունք է նախատեսվում ունենալ, ինչ հնարավորություններ կան արտահանման խթանման համար:

Քննարկվող ներդրումային ծրագրերի շարքում հետաքրքրական է հատկապես Կոտայքի մարզի Գողթի գյուղական համայնքում վարդերի ջերմատնային տնտեսության ընդլայնման ներդրումային ծրագիրը, որը նախաձեռնող ընկերությունն իր գործունեությունն սկսել է 2011 թվականից և հիմնել է ժամանակակից տեխնոլոգիներով հագեցած ջերմատնային տնտեսություն, որտեղ աճեցվում են հոլանդիայից բերված տարբեր սորտերի բարձրորակ (A դասի) վարդեր:

Ներդրումային ծրագրով ընկերությունը մտադիր է ընդլայնել բարձրորակ վարդերի արտադրությունը և արտահանումը դեպի այլ շուկաներ, մասնավորապես՝ Ռուսաստան, Վրաստան, նաև՝ եվրոպական երկրներ: Նախատեսվում է, որ արդեն առկա ջերմատնային տնտեսությունը կընդլայնվի ևս 17 հա տարածքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել