Картинки по запросу արթուր բաղդասարյանԱրթուր Բաղդասարյանը գանգատվել է, որ իր որդու ծառայած չլինելու մասին խոսակցություններն իրականում սև փիառ են։ Պարզվում է, որ Բաղդասարյան կրտսերը օրինական հիմունքներով չի ծառայել, որովհետև մեծ գիտնական դառանալու նպատակներ ունի և օրնիբուն սովորում է։ Իա, իրո՞ք։

Բա մենք էլ կարծում էինք՝ նագլիով չի գնում ծառայելու։ Բա, բնականաբար, ինչ-որ նման հեքիաթ պետք է մոգոնել, որ ատմազկա լինի չծառայելու համար։ Մեկը փողով առողջական խնդիր է մոգոնում յուր զավակի համար, մյուսը՝ գիտական աստիճաններ, երրորդը՝ էլի ինչ-որ մի բան։ Հիմա պարզ է, որ Արթուր Բաղդասարյանը, ով, ի դեպ, Ֆրանսիական համալսարանի սեփականակատերն է, այսպես ասած, առանց մեծ դժվարությունների տղու համար գիտությունների դոկտոր-պրոֆեսորի կարգ էլ կմոգոնի, որ հանկարծ չգնա բանակ։

Ու գանգատվել, որ դա սև փիառ է, մեղմ ասած, տաղտկալի կռուտիտ է։ Եթե փիառի մասին իրոք այդքան սրտացավ լիներ Արթուր Բաղդասարյանը, ապա կհասկանար, որ անգամ իրական գիտական նկրտումներ ունենալու պարագայում էլ իր զավակը, միևնույն է, պետք է գնար ծառայելու, որ հորը չար լեզուները այս մի կետով գոնե մեղադրելու հիմք չունենային։ Բայց դե, բոլորս էլ հասկանում ենք, որ ի՜նչ գիտական նկրտումներ, ի՜նչ բան։ Պռոստը հերթական բարձրաստիճան պաշտոնյայի հերթական սաչոկ զավակի հետ գործ ունենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել