«Հայկական Ժամանակ» օրաթերթն այսօր կիսաճիշտ տեղեկություն է տարածել այն մասին, որ հրաժարականի դիմում է ներկայացրել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը: Նախ նշեմ, որ հրաժարականի դիմում ներկայացրած դատավորը (հրաժարական ներկայացնելու լուրը հաստատել է դատավոր Սահակյանը «Հետք» լրատվականին) ոչ թե Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահն է, այլ՝ դատարանի դատավոր: Մամուլի որոշ միջոցներ, այսօր թերթից վերցնելով այդ թերի տեղեկությունը, էլ ավելի են խճճել իրականությունը: Մասնավորապես, «Հայկական ժամանակ» օրաթերթում գրված «քաղաքացիական» բառը դարձրել են «քրեական», մտել են www.court.am.am ու վերցրել փաստորեն միանգամայն այլ դատավորի, դատարանի նախագահի նկար (անուն-ազգանունները համընկնում են) ու տարածել լուր նկարով, թե իբր հրաժարականի դիմում է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը: Հարգելի լրագրողներ, եթե դուք ևս մասնակցել կամ զոհն եք դարձել այս խճճված պատմության, ապա խնդրում եմ՝ հնարավորինս արագ շտկեք սխալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել