Картинки по запросу տտՏեղեկատվական տեխնոլոգիաները հանդիսանում են ՀՀ տնտեսության առաջատար ճյուղերից մեկը: Այստեղ վերջին տարիներին արձանագրվում է աճ, ինչը ավելի է մոտիվացնում զարգացնել այն պետական և մասնավոր ծրագրերի շնորհիվ:

Հայտնի է, որ գործադիր մարմինը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել «Թեքնոլոջի Էնդ Սայնս Դայնամիքս» ընկերության հետ, ինչը նպաստելու է տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և ինովացիոն ոլորտների խթանմանը:

Արդյունավետ համագործակցությունը կարող է խթանել ներդրումներն ու ավելացնել աշխատատեղերի ստեղծումը: Նախագծի նպատակն է նաև օգտագործել և ներգրավել սփյուռքի մարդկային և կառուցվածքային ռեսուրսները: Ակնկալվում է մոտ 3 մլն դոլարի ներդրում: Հուսանք, որ ծրագիրը կհասնի իր ցանկալի արդյունքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել