Картинки по запросу տնտեսական բարձր աճ

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հունվար ամսվա տնտեսական ակտիվության արդյունքները, որոնք մեկ տարի վաղեմություն ունեցող ցուցանիշների համեմատ ավելացել են 6,5 տոկոսով:

Այս ցուցանիշի ձևավորման պատճառները հասկանալու համար փորձենք ուսումնասիրել տնտեսությունը միկրոմակարդակով: Մասնավորապես՝ տնտեսական բարձր աճ է գրանցվել արդյունաբերության ոլորտում, որը գերազանցել է 12 տոկոսը։

Արտաքին առևտուրը իր հերթին ավելացել է 45,5 տոկոսով: Դրական ցուցանիշներ են առկա նաև հայկական ապրանքների արտահանման առումով, որտեղ աճը կազմել է 35 տոկոս:
Աճել է նաև ներքին առևտրի շրջանառությունը, որի վերջնական ցուցանիշը կազմել է 9,4 տոկոս:

Դրական միտումը արձանագրվել է նաև ծառայությունների, ինչպես նաև էներգետիկայի ոլորտներում, համապատասխանաբար՝ 12,1 և 13,6 տոկոսի չափով:
Թերևս բացասական միտում արձանագրվել է միայն շինարարության ոլորտում, որտեղ տարեվերջին արձանագրվել է 6,3 տոկոսանոց անկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել