Image result for արման մելիքյանԱյն կարծիքին եմ, որ նախագահ Թրամփը էապես կվերանայի ոչ միայն ԱՄՆ վարչակազմի կողմից վարվող արտաքին քաղաքականության բովանդակությունն, այլև դրա կենսագործման մարտավարությունը: Ինձ թվում է, որ այսուհետ Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունն ավելի շատ կկիրառի թիրախային գործելակերպը, այդ թվում՝ կփորձի կոնկրետ լուծումներ տալ որոշ տարածաշրջանային հակամարտությունների, և արցախյան հիմնախնդիրը կարող է հայտնվել ամերիկյան այդօրինակ առաջնահերթությունների ցանկում: Գտնում եմ, որ ԱՄՆ նախագահը ունակ է համարժեքորեն գնահատել Հարավային Կովկասում ձևավորված ռազմա-քաղաքական իրավիճակը, որն իր երկրի շահերի համար պարունակում է ինչպես որոշակի սպառնալիքներ, այնպես էլ բավականին խոստումնալից հեռանկարներ: Այնպես որ, հավանաբար, պաշտոնական Վաշինգտոնը դժվար թե իրապես «մոռացության» մատնի մեր տարածաշրջանն ու հատկապես արցախա-ադրբեջանական հակամարտությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել