Картинки по запросу ԸնտրություններԽորհրդարանական ընտրությունների օրվա հարցը լուրջ քննարկումների առիթ է դարձել: Ընդդիմության ներկայացուցիչները պահանջում են փոխել ապրիլի 2-ին նշանակված ընտրությունների օրը: Նրանք անընդունելի են համարում ապրիլյան պատերազմի օրերին ընտրությունների անցկացումը: Ինչպես տեսանք, իշխանութունը ևս դեմ չէ ընտրության օրը փոխելու առաջարկին և կողմ է 4-5 օրով ընտրությունների օրը տեղափոխելու մոտեցմանը:
Իշխանությունների դիրքորոշումը պարզ դառնալուց հետո գրեթե բոլոր ոչ իշխանական ուժերը մամուլի միջոցով իրենց համաձայնությունը արտահայտեցին ընտրություները 4-5 օրով տեղափոխելու հարցում՝ հաշվի առնելով նաև այն, որ իրավական առումով իսկապես հնարավորություն կա տեղափոխելու ընտրությունները մի քանի օրով:

Սակայն այս տարբերակին դեմ է «Համախմբում» կուսակցությունը, որի փոխնախագահ Էլինար Վարդանյանը պահանջում է ընտրությունների օրը նշանակել ապրիլի 20-ից հետո: Վարդանյանը փորձում է իր տեսակետը պնդել որոշակի իրավական հիմնավորումներով և պատրաստվում է այդ հարցով դիմել ՍԴ: Սակայն այս հարցը պետք է դիտարկել ոչ այնքան իրավական, այլ քաղաքական տեսանկյունից:

Ի՞նչ է շահելու «Համախմբում» կուսակցությունը նրանից, որ ընտրություները լինեն ոչ թե, ասենք, ապրիլի 7-ին, այլ, օրինակ, ապրիլի 20-ից հետո։ Բացառապես ոչինչ, քանի որ ընտրության ելքը կախված է ոչ թե ընտրությունների օրը տեղափոխելուց, այլ գրագետ քարոզարշավի կազմակերպումից: Այս դեպքում հարց է առաջանում՝ ո՞րն է Էլինար Վարդանյանի դիրքորոշման պատճառը: Այն շատ պարզ է՝ ընտրություներից առաջ արմատական դիրքորոշման ֆոն ապահովել և այդ խնդրի բարձրացման միջոցով քաղաքական դիվիդենտներ ստանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել