Մոուրինյուն լավագույն մարզիչն է. ՌեշֆորդBarometer.am-ը գրում է.

Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" հարձակվող Մարկուս Ռեշֆորդը գովեստի խոսքեր է ասել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հասցեին:

"Կարծում եմ` Մոուրինյուն լավագույն մարզիչն է: Նա այն մարդն է, ով "Մանչեսթեր Յունայթեդին" կօգնի նվաճել բազմաթիվ տիտղոսներ, իսկ նրա մարզչական ունակությունները հայտնի են ամբողջ աշխարհում:

ՄՅՈւ-ին միանալու նրա որոշումը դրական արձագանք էր ստացել երկրպագուների և թիմի կողմից: Աստիճանաբար ավելի ուժեղ ենք դառնում, Մոուրինյուն կատարյալ մարզիչ է մեզ համար",- Ռեշֆորդի խոսքը մեջբերում է "Daily Star"-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել